News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Գիտնականները հրապարակել են աշխարհի ամենամեծ ստորգետնյա սնկային ցանցերի քարտեզագրման պլանները, որպեսզի բացահայտեն թեժ կետերը, որոնք կարող էին ավելի լավ պաշտպանել բնական էկոհամակարգերը եւ ածխաթթու գազ կուտակել՝ կլիմայի փոփոխությունը հաղթահարելու համար, հաղորդում է Reuters-ը:

Սնկերի ստորգետնյա ցանցերը աջակցում են բույսերի, ծառերի եւ ավելի լայն էկոհամակարգերի առողջությանը՝ հողում ստեղծելով թելանման ցանցեր, որոնք կլանում են CO2-ը եւ բույսերին մատակարարում են սննդանյութեր, ինչպիսին է ֆոսֆորը:

Ստորգետնյա ցանցերի պաշտպանության միությունը հայտարարել է, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում ամբողջ աշխարհից 10000 նմուշ կհավաքի՝ օգտագործելով մեքենայական ուսուցում, որպեսզի գտնի կենսաբազմազանության ամենաթեժ կետերը եւ քարտեզագրի սնկային գլոբալ ցանցերը:

Համաձայն SPUN շահույթ չհետապնդող ցանցի, որը ներառում է ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների, սնկային ցանցերը, որոնցում պահվում է միլիարդավոր տոննա CO2, սպառնալիքի տակ են այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են գյուղատնտեսական պարարտանյութերի օգտագործումը, ուրբանիզացիան եւ կլիմայի փոփոխությունը:

Աշխարհի առաջին քարտեզը կօգտագործվի հայտնաբերելու այն տարածքները, որոնք կարող են ավելի շատ CO2 կուտակել եւ դիմակայել գլոբալ տաքացման հետեւանքով առաջացած փոփոխություններին:

SPUN-ը հայտարարել է, որ նաեւ կբացահայտի ռիսկային գոտիները եւ կաշխատի բարելավել ստորգետնյա կենսաբազմազանության թեժ կետերի պահպանությունը:

Ծրագրին սատարում է «Ջերեմի եւ Հանելոր Գրենթհեմ» բնապահպանական հիմնադրամի 3,5 միլիոն դոլար նվիրատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել