News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

«Բացի 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց գործերով ներկայացված գանգատներից՝ գանգատ է ներկայացվել նաև 2021 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մարտական գործողությունների ժամանակ գերեվարված մեկ զինծառայողի գործով, որով ՄԻԵԴ-ը հրատապ միջով կիրառելու մասին որոշում է կայացրել։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները ևս մեկ գործով գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ 44-օրյա պատերազմի գերու ընտանիքի անդամի վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ նա ամիսներ շարունակ ուսումնասիրել է ադրբեջանական կայքերում հրապարակվող տեսանյութերը՝ փնտրելով դրանում որդուն, ապա 2021 թ․  ապրիլի 12-ին Բաքվում «ցուցահանդես պուրակ» է բացվել, որտեղ առգրավված հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ։ 

Խաղաղ պայմաններում գերի ընկած Ա․ Ղ․-ի իրավունքների պաշտպանության նպատակով ևս ներկայացվել էր հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդություն, որի հիման վրա 2020 թ. դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման ժամանակ ՀՀ վերադարձվեց նաև նա»,- նշված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ