News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկը դժգոհ է SpaceX-ի առաջընթացի բացակայությունից Raptor շարժիչների մշակման հարցում, որոնց վրա Starship հրթիռ է տեղադրված: Նա սարսափելի իրավիճակը նկարագրել է Գոհաբանության օրվա հաջորդ օրը՝ կորպորատիվ էլեկտրոնային նամակում, որի պատճենը ստացել է CNBC-ն:

«Raptor-ի արտադրության ճգնաժամը շատ ավելի վատ է, քան թվում էր մի քանի շաբաթ առաջ»,- գրել է Մասկը։ «Մենք կբախվենք սնանկացման իրական ռիսկի, եթե հաջորդ տարի առնվազն երկու շաբաթը մեկ չկարողանանք հասնել Starship-ի արագությանը»,- հավելել է Մասկը:

Starship-ը հաջորդ սերնդի հսկայական հրթիռ է, որը SpaceX-ը մշակում է բեռներ ու մարդկանց Լուսին եւ Մարս ուղարկելու համար: Ընկերությունը նախատիպեր է փորձարկում հարավային Տեխասի գործարանում եւ մի քանի կարճ փորձնական թռիչքներ է իրականացրել: Սակայն ուղեծրային արձակումներին անցնելու համար հրթիռների յուրաքանչյուր նախատիպին կպահանջվի մինչեւ 39 Raptor շարժիչ, ինչն էլ շարժիչների արտադրության կտրուկ աճ կպահանջի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ