News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները «Close Quarter Battle 2021» համատեղ վարժանքներ են անցկացրել, տեղեկացնում է հունական City Times-ը։

2021 թվականի նոյեմբերի 22-26-ը Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվել են «Close Quarter Battle 2021» զորավարժությունները։ Դրանց նպատակն էր մարտական պայմաններում բարձրացնել միավորված հատուկ նշանակության ջոկատների մարտունակությունը եւ փոխգործակցությունը։

Դրանք ներառել են մարտական հրաձգություն, կրակոցներ շարժվող առարկաների վրա, հրաձգություն գիշերը եւ քաղաքային պայմաններում, ինչպես նաեւ բնակելի թաղամասերում մահացածների եւ վիրավորների հանդեպ վերաբերմունք:

Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «նման վարժանքները՝ Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ