News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում գործարկվում է թվային «կանաչ անձնագրերի» համակարգը. բազմաթիվ հանրային հաստատություններ այցելելու համար 18 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է էլեկտրոնային փաստաթուղթ ներկայացնեն, որում գրված է իրենց քովիդ կարգավիճակը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Դեկտեմբերի 1-ից «կանաչ անձնագրերի» համակարգի շնորհիվ սրճարանների, ռեստորանների եւ հանրային սննդի ցանկացած օբյեկտների սեփականատերերն այլեւս պարտավոր չեն լինի փակվել ժամը 23:00-ին։ Ընդ որում, մեկ սեղանի շուրջ այցելուների թվի սահմանափակումը պահպանվում է` ոչ ավել, քան վեց մարդ։

Դեկտեմբերի 1-ից քաղաքացիները հյուրանոցներ, սննդի օբյեկտներ (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց եւ փակ տարածքներ, այդ թվում` առեւտրի կենտրոններ), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերային թատրոններ, զվարճանքի հաստատություններ, խաղատներ եւ խաղասրահներ, սպա եւ ֆիթնես կենտրոններ, ճոպանուղիներ լեռնադահուկային հանգստավայրերում կարող են այցելել միայն «կանաչ անձնագրերով»:

Աշխատանքի տեսչության ղեկավար Բեքա Փերաձեն երեքշաբթի ճեպազրույց է անցկացրել, որտեղ ասել է, որ իր գերատեսչությունը սկսում է ակտիվորեն վերահսկել «կանաչ անձնագրերի» ներդրմանը։ Կառավարության որոշմամբ՝ «կանաչ անձնագրի» սկզբունքից հրաժարվելու համար տուգանք է սահմանվում ոչ թե հաճախորդների կամ այցելուների, այլ կոմերցիոն անշարժ գույքի սեփականատերերի համար:

«Առաջին օրերին մենք առաջարկություններ կանենք։ Մենք կօգնենք ինչպես տնտեսվարող սուբյեկտներին, այնպես էլ քաղաքացիներին ներբեռնել եւ ստանալ գործող օրենքով նախատեսված ծառայությունները։ Երկարաժամկետ հեռանկարում մենք կկատարենք հրամանագրով նախատեսված պահանջները»,- ասել է Փերաձեն։

Նրա խոսքով` եթե որեւէ հաստատություն չհետեւի «covid անձնագիր» հասկացությանը, ապա նախ տույժեր կկիրառվեն, իսկ կրկնվող խախտումները քրեական պատասխանատվության կհանգեցնեն՝ նախատեսված մեկուսացման եւ կարանտինի կանոնների խախտման համար։

Եթե ​​հաստատությունն ընդհանրապես չի ներկայացնում «covid անձնագիր», ապա աշխատանքի տեսչությունն իրավասու է ժամանակավորապես սահմանափակել դրա տնտեսական գործունեությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ