News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսին շրջակա միջավայրի փոխնախարար նշանակված Գայանե Գաբրիելյանը, որը երեխայի է սպասում, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծ էր զեկուցում։ Նրան հարցրինք՝ ո՞վ է Ձեզ փոխարինելու, երբ գնաք ֆիզարձակուրդ, ո՞վ է համակարգելու այդ ոլորտը։

«Ես հույս ունեմ՝ Աստծո կամքով շատ շուտ վերադառնալ, բայց ֆիզարձակուրդի դեռ չեմ դիմել, շարունակում եմ պաշտոնավարել եւ նախատեսում եմ շատ շուտ վերադառնալ։ Իմ ոլորտում որեւէ փոխարինող այս պահի դրությամբ չենք նախատեսում, որովհետեւ ես շատ շուտ եմ նախատեսում վերադառնալ, ուղղակի կարիքը չենք տեսնում, որ այդ 2-3 ամիսների համար անհրաժեշտություն կա փոխարինող գտնել»,- ասաց նա։

Գաբրիելյանը մինչեւ փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում։ Մենք հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է։ Նա չցանկացավ մեկնաբանել։ Ի դեպ, նա բավականին արտիստիկ կերպար է՝ դերասանական շնորհքով․ երեկվա քննարկման ժամանակ էլ ամեն հարցին յուրահատուկ էմոցիաներով էր արձագանքում՝ հայացքի եւ աչքերի խաղով ու արտահայտությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիմակավորված անձինք Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել. փաստաբան
Որ իրավապահ մարմինն է բերման ենթարկել…
«Հրապարակ». Հրանտ Մարգարյանը վերադառնո՞ւմ է. Իշխան Սաղաթելյանի դեմ արշավը հենց նա է ուղղորդում
Այսինքն, մինչեւ 2023 թվականը Իշխան Սաղաթելյանին փոխել չեն կարող, եւ օրերս տարբեր լրատվամիջոցներում Սաղաթելյանի դեմ...
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
Իհարկե, այսպիսի իրավիճակում, երբ նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորներն են մասնակցելու նիստին, Գրիգորյանը կընտրվի...
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից թուլատրում է նախկին ՊՆ-ին թիկնապահ ունենալ պետության հաշվին, մյուս կողմից՝ թերեւս «թաքուն հրահանգում է» պատժել…
«Փաստ». Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի…
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
Մի խոսքով՝ եղած հաստիքներից տասնապատիկ ավելի պաշտոնների խոստումներ է արդեն տվել եւ սերտ համագործակցում է իրավապահների...