News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ավստրիայի խորհրդարանական կոմիտեն, ինչպես եւսպասվում էր, հաստատեց կարանտինը 10 օրով երկարաձգելու մասին որոշումը՝ դրա ընդհանուր տեւողությունը հասցնելով 20 օրվա, ինչը, ըստ կառավարության, առավելագույն տեւողությունն է։

Բախվելով կորոնավիրուսային վարակների ամենօրյա աճին՝ կառավարությունն անցած շաբաթ կարանտին մտցրեց՝ դառնալով Արեւմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը կրկին լոքդաուն սահմանեց::

Ավստրիայի բնակչության մոտ 67 տոկոսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ինչն ամենացածր ցուցանիշներից մեկն է Արեւմտյան Եվրոպայում։ Շատ ավստրիացիներ թերահավատորեն են վերաբերվում պատվաստանյութերին` տեսակետ, որը պաշտպանում է ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունը, որը մեծությամբ երրորդն է խորհրդարանում:

Նոր օրական վարակների թիվը 9000-ից ցածր է՝ նվազելով լոքդաունի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում 15.000 դեպքի գագաթնակետից:

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի գլխավոր հանձնաժողովը հավանություն է տվել կարանտինի երկարաձգմանը մինչեւ դեկտեմբերի 11-ը, ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ