News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թեեւ օմիկրոնի նոր տարբերակը կարող է COVID-19-ի ավելի լուրջ դեպքերի հանգեցնել, պատվաստվածներից շատերը, ամենայն հավանականությամբ, մեղմ կտանեն հիվանդությունը, եթե վարակվեն այդ շտամով: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է BioNTech-ի համահիմնադիր Ուգուր Սախինը։ «Մեր ուղերձն է. մի անհանգստացեք, ծրագիրը մնում է նույնը. արագացնել երրորդ բուտերային ներարկման ներդրումը»:

Նրա խոսքով` պատվաստվածները կշարունակեն պաշտպանված լինել հիվանդության ծանր ընթացքից:

Որպես օրինակ՝ Շահինը մատնանշել է դելտա տարբերակը։ Պարզվել է, որ թեեւ այն ավելի մեծ հաճախականությամբ է վարակում պատվաստված մարդկանց, քան նախորդ շտամները, նրանք շարունակում են պաշտպանված մնալ կորոնավիրուսի լուրջ դեպքերից։

BioNTech պատվաստանյութը, որն արտադրվել է Pfizer-ի հետ համատեղ, աշխատում է, հակամարմիններ ստեղծելով, որոնք հիմնականում կանխում են վարակի առաջացումը, ինչպես նաեւ` T լիմֆոցիտներ՝ արյան սպիտակ բջիջներ, որոնք հարձակվում են արդեն վարակված բջիջների վրա:  Շահինի խոսքով` նույնիսկ եթե վիրուսը սողոսկում է հակամարմիններից, այն դեռ պետք է խոցելի լինի T բջիջների համար:

Սահինի մեկնաբանությունները հետեւել են Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի մեկնաբանություններին, ով ասել էր, որ ինքը «շատ բարձր մակարդակի վստահություն ունի», որ Pfizer-ով COVID-19-ի բուժումն արդյունավետ կլինի օմիկրոն տարբերակի դեմ:

Առողջապահության ոլորտի այլ փորձագետներ ենթադրել են, որ ամբողջությամբ պատվաստված մարդիկ, ովքեր ստանում են COVID-19 պատվաստանյութի բուստերային դեղաչափը, պաշտպանված կլինեն օմիկրոն տարբերակից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ