News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալված Մյանմարի նախկին դե ֆակտո առաջնորդ Աուն Սան Սու Չժին կարող է ընդհանուր 100 տարվա ազատազրկման դատապարտվել, եթե դատարանը հաստատի նրան առաջադրված բոլոր մեղադրանքները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։

Դրա տվյալներով` երեքշաբթի Աուն Սան Սու Չժիին նոր մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի համար։ Նույն օրն ակնկալվում էր, որ նա կդատապարտվի գործերից մեկով, սակայն այն առանց բացատրության հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 6-ը։

76-ամյա Աուն Սան Սու Չժիին այժմ 10 քրեական մեղադրանք է սպառնում, այդ թվում՝ պետական ​​գաղտնիքների չհրապարակման մասին օրենսդրության խախտման համար, որն ընդունվել էր այն տարիներին, երբ Մյանմարը բրիտանական գաղութ էր։ Մեղադրանքների հիմնական մասը կապված է կոռուպցիայի հետ, մասնավորապես՝ ուղղաթիռ գնելու համար պետական ​​միջոցների յուրացման։ Աուն Սան Սու Չժին մեղադրվում է նաեւ 600 հազար դոլար կաշառք եւ ոսկյա զարդեր ստանալու մեջ։

Աուն Սան Սու Չժին, որպես պետական ​​խորհրդական, փաստացի ղեկավարում էր Մյանմարի քաղաքացիական կառավարությունը։ Նա ձերբակալվել էր երկրում փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո։ Զինվորական հրամանատարությունը արտակարգ դրություն հայտարարեց եւ պաշտոնանկ արեց քաղաքացիական կառավարությանը՝ մեղադրելով 2020 թվականի նոյեմբերի համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ։ Ժողովրդավարության ազգային լիգան, որը միավորում է Աուն Սան Սու Չժիի կողմնակիցներին, ջախջախիչ հաղթանակ է տարել։ Նրանցից շատերը նույնպես ձերբակալվեցին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ