News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագետները Մեխիկոյում ացտեկների զոհասեղան են հայտնաբերել։ Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Էռնան Կորտեսը նվաճեց ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը 1521 թվականին, իսպանացիների արյունալի ներխուժումից փրկվածները անուշահտություններով եւ մարդկանց այրված աճյունների մոխրով լի կաթսաներով զոհսեղան կառուցեցին, հայտնում է Reuters-ը:

Մեքսիկայի մշակույթի նախարարության տվյալներով՝ այս մանրամասն մշակված էքսպոնատի մնացորդները հնագետները հայտնաբերել են այն վայրրի մոտ, որտեղ այսօր գտնվում է Գարիբալդիի հրապարակը:

Տենոչտիտլանի անկումից հետո, հավանաբար` 1521 եւ 1610 թվականներին, ացտեկների կողմից զոհաբերությունն իրականացվում էր՝ «նրանց կյանքի եւ քաղաքակրթության շրջանի ավարտի մասին» ազադարարելու համար։

Ներքին բակը, որտեղ անցկացվում էին ծեսերը, գետնի մակարդակից մոտ չորս մետր ցածր էր գտնվում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հնագետները դարերի ընթացքում բնակավայրի տարբեր շերտեր են հայտնաբերել, ինչպես նաեւ` 13 խնկարկիչ, հինգ աման, մեկ գավաթ, ափսե եւ դիակիզված կմախքի մնացորդներով սափոր, ասվում է հաղորդագրության մեջ:

Գտածոն համընկել է Իսպանիայի նվաճման 500-ամյակի հետ, որը Մեքսիկայի կառավարությունը նշել է Մեխիկոյի կենտրոնում կառուցելով Տեմպլո Մայորը՝ ացտեկների քաղաքակրթության ամենասուրբ վայրի կրկնօրինակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ