News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Արցախում կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23678 քաղաքացու հետազոտություն, որից 3996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 4 մահվան դեպք։

60-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, զարկերակային հիպերտենզիա, հետվիրահատական հիպոթիրեոզ:

81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ, երիկամների սուր վնասում:

63-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:

85-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ