News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կարգավորումները մշակման փուլում են, դեռ վերջնական չի. բոլոր պարագաներում մենք նախևառաջ ապավինում ենք մեր քաղաքացիների ողջամտությանը, տնտեսվարողների բարեխղճությանը, իհարկե՝ կիրառելով սահմանափակող միջոցները ու վարչական պատասխանատվությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր մտնելիս պահպանեն պահանջվող կանոնները։

Նա նշեց, թե դեռևս պարզ չէ՝ ինչ միջոցներով են վերահսկելու, որպեսզի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը լինի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով. «Չեմ կարող խոսել մոտավոր կարգավորումների մասին, դա այնքան էլ ճիշտ չէ: Բիզնեսն ու քաղաքացիները կիրազեկվեն: Չեմ ուզում մոտավոր պատասխաններ տալ ու ասել, թե այս կամ այն ձևով է դա իրականացվելու, և վաղը պարզվի, որ մեկ այլ ձևով է իրականացվելու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ քաղաքացիներին ու տնտեսվարողներին, որովհետև դրանով իրենք նպաստում են այս վիճակի կայունացմանը։ Շատ ցածր տոկոս են կազմում այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանում կանոնները», - ասաց Ասոյանը։

Նա ընդգծեց, որ վերահսկողություն իրականացնելու առումով ռեսուրսների պակասի խնդիրը միշտ կա. «Դա բնորոշ չի միայն Հայաստանին, ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, բայց ռեսուրսների բավարարվածության տեսանկյունից, այնպես չէ, որ դա վերապահված է միայն տեսչական մարմիններին: Այդտեղ մեծ գործառույթներ ունի ոստիկանությունը, մասնավորապես դիմակ կրելու մասով»:

Ասոյանը համաձայնեց, որ փողոցում դիմակ կրելու պահանջը, ըստ էության, չի կատարվում. «Նույնիսկ տոտալ վերահսկողության պայմաններում, որը իմ գնահատականով չի կարելի իրականացնել, հնարավոր չէ ապահովել անվտանգության այն ցանկալի մակարդակը, որը մենք ակնկալում ենք: Այստեղ կա անձնական պատասխանատվության հարց»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ