News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ծրագրվում է հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Նա նշել է, որ ի թիվս այլնի կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Էրդողանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։ Կրեմլն՝ ի դեմս խոսնակ Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է այս հայտարարությանն՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։ Այժմ մենք դիտարկում ենք, թե ինչպես է թուրքական մամուլը արձագանքում այս հայտարարություններին։ Նախատեսվում է հեռախոսազրույց մեր ղեկավարների միջեւ։ Կարծում եմ՝ այդ հարցերը նույնպես կքննարկվեն»,-ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ