News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին ժամը 23:45-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ հետախուզական աշխատանքներն իրականացնելուց հետո, հրդեհի մակուսացմանը զուգահեռ, փրկարարները տարհանել են մուտքի բնակիչներին և տեղափոխել անվտանգ միջավայր: Ժամը 00 :38-ին հրդեհը լրիվությամբ մարվել է :

Այրվող բնակարանում մարդ չի եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան : Նախնական տվյալներով մասնակիորեն այրվել է երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը : Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ