News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստանի ներքաղաքական գործընթացների ակտիվացում ակնկալել չարժե, միակը, որ կարող է աշխուժացում բերել երկրի քաղաքական դաշտում, կառավարող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ նախանշվող խորհրդակցություններն են: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա կրկին ընդգծել է, թե ՕԵԿ-ը հանդես է գալիս երկխոսության օգտին եւ գիտի դրա գինը: Նրա խոսքով, երկխոսությունը կօգնի հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել երկրի քաղաքական դաշտում: Նա նաեւ հայտնել է, թե խորհրդակցությունների առաջին փուլում կհստակեցվի հարցերի շրջանակը, որոնց շուրջ էլ իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսություն կծավալեն:

Նշենք, որ Հայաստանի իշխանություններն արդեն աշխատանքային խումբ են ձեւավորել` բաղկացած 6 հոգուց, որը պետք է խորհրդակցություններ վարի ՀԱԿ-ի հետ: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը նշել է, թե երկխոսության առաջին փուլը կայանալու է առաջիկա տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ