News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քուրթ Քեմփբելը մեղադրել է Չինաստանին Ավստրալիան «ծնկի բերելու» փորձի մեջ, գրում է AFP-ը։

Նրա խոսքով՝ Պեկինը ներգրավված էր «Ավստրալիայի դեմ իսկապես դրամատիկ տնտեսական պատերազմի մեջ»։ «Չինաստանը կնախընտրեր ծնկի բերել Ավստրալիան»,-հավելել է Քեմփբելը։

Նա հավելել է, որ նախագահ Սի Ձինփինի օրոք Չինաստանը դարձել է «ավելի ռիսկային, ավելի հաստատակամ, ավելի վճռական եւ քայլեր է ձեռնարկում, որոնք մյուս երկրները կհամարեն հարկադիր»:

Պեկինը մերժել է մեկնաբանությունները՝ հայտարարելով, որ ավստրալիացի քաղաքական գործիչները «շահարկում են չինական սպառնալիքի տեսությունը, առանց պատճառի մեղադրում Չինաստանին, հրահրում  լարվածություն եւ առճակատում»:

Բայդենը վերջերս ցնցել է տարածաշրջանում շատերին՝ համաձայնելով գաղտնի միջուկային սուզանավերի տեխնոլոգիան կիսել Կանբերայի հետ՝ թույլ տալով Ավստրալիային կտրուկ մեծացնել իր ռազմական զսպումը: Քեմփբելը մատնանշել է, որ այդ քայլը AUKUS եռակողմ համաձայնագրի մաս է, որը ներառում է Բրիտանիան, եւ որը կապելու է երեք դաշնակիցներին սերունդներով: 

Քեմփբելը խոստովանել է, որ Կանբերայի եւ Լոնդոնի տնտեսական կապերը արագ զարգացող Չինաստանի հետ կասկածի տակ են դրել դաշինքը: Նա նաեւ նշել է, որ Խաղաղօվկիանոսյան մյուս դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն AUKUS-ի համաձայնագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ