News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ մեկ տարի առաջ (ավելի ճիշտ՝ նոյեմբերի 19-ին) Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը գերազանցեց 500 դրամի հոգեբանական նշագիծը։ Դժվար չէ նկատել այս կասկածելի «ձեռքբերման» եւ արցախյան 44-օրյա պատերազմի սարսափելի հետեւանքների համընկնումը ժամանակի առումով:

Հիշեցնենք, որ մինչ այդ վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանում ԱՄՆ դոլարը պահպանվում էր այս նշագծից ցածր մակարդակում։ Սա հույս էր ներշնչում հզոր ազգային արժույթի նկատմամբ, որը վկայում է երկրի տնտեսության կայունության մասին։ Մասնավորապես, կանխատեսելի փոխարժեքը կարեւոր գործոն է դրսից (այսինքն՝ արտարժույթի) երկիր ներդրումների ներհոսքի համար։

ԱՄՆ դոլարն այս հոգեբանական նշագծում պահպանվեց բավականին երկար ժամանակ՝ մինչեւ հունիսի 24-ը ներառյալ։ Մինչդեռ տարեսկզբից զգալիորեն ավելացել են արտերկրից դրամական փոխանցումները ֆիզիկական անձանց Հայաստանում։ Ընդ որում, ավելացել է նաեւ այդ փոխանցումների գծով դրամական միջոցների ներհոսքի եւ արտահոսքի միջեւ առկա դրական հաշվեմնացորդը։

Սա նպաստեց ԱՄՆ դոլարի առաջարկի հարաբերական աճին երկրի արտարժույթի շուկայում, ինչը դրամի ամրապնդման հանգեցրեց։ Սակայն նոյեմբերի 18-ից դոլարի փոխարժեքը կրկին սկսեց բարձրանալ (տես գրաֆիկը):

Հայաստանում փոխանակման կետերի շրջանառության կառուցվածքում առաջատարն է ԱՄՆ դոլարը (դրամով նախորդ տարի՝ 69 տոկոս), որին հաջորդում է ռուսական ռուբլին (21 տոկոս)։ Վարկանիշում երրորդը եվրոն է (10 տոկոս)։ Դեպի Ռուսաստան արտահանման մի մասը, ինչպես նաեւ այս երկրից դրամական փոխանցումները կատարվում են ռուբլով։ Բացի այդ, մեր սեզոնային աշխատանքային միգրանտները, Ռուսաստանից հայրենիք  վերադառնալով, հաճախ իրենց հետ բերում են այնտեղ վաստակած ռուբլիները։

Արդյո՞ք ԱՄՆ դոլարի ամրապնդումը ձեռնտու է Հայաստանի շարքային բնակիչներին, ովքեր այս արժույթով փոքր գումարներ ունեն։ Դրամով չնչին գումար շահելով՝ քաղաքացիները արտարժույթ փոխանակելիս «նվեր» են ստանում՝ թանկացած ներմուծվող ապրանքների (եւ ձեռքի հետ` հայրենական արտադրանքի) տեսքով։ Միգուցե ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի թուլացումից վնասը նրանց համար ավելի շատ է, քան օգուտը։

Հաշվի առնենք նաեւ, որ նման թանկացումն առաջին հերթին հարվածելու է թոշակառուներին եւ ցածր վարձատրվող աշխատողներին, որոնք արդեն իսկ տուժել են ընթացիկ գնաճից։ Այնպես որ, շատերին է հետաքրքրում հարցը` արդյո՞ք դեկտեմբերին ԱՄՆ դոլարի ամրապնդումը կշարունակվի:

Թղթի վրա մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան բավականին իդեալական է թվում՝ աճ բոլոր հիմնական ոլորտներում։ Հայտնի է, որ տնտեսության վերականգնումը նպաստում է ազգային արժույթի ամրապնդմանը։ Այս տեսանկյունից ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի թուլացումը վկայում է կա՛մ տնտեսության անկման, կա՛մ արտարժույթի շուկայում սպեկուլյացիաների մասին։

Հավելենք, որ մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքն ավանդաբար ավելանում է Ամանորին ընդառաջ։ Օրինակ՝ անցած տարի դեկտեմբերին փոխանցումների ծավալը 2.6 անգամ գերազանցեց նոյեմբերի ցուցանիշը։ Ուստի տարվա վերջին ամսում ավելի տրամաբանական է ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազում ակնկալել (կամ նույնիսկ կայունացում որեւէ նշագծի վրա), քան` դրա բարձրացում։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ