News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավար Մ. Դանիելյանի կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման դեպքեր:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական  ղեկավար Մ. Դ.-ն, որպես Աղավնաձոր համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2015թվականներին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, համայնքի՝ որպես սոցալապես անապահով ձևակերպված 140 անձանց անվամբ կազմված բովանդակությամբ կեղծ փաստաթղթերով, մասնավորապես՝ նշված անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված դիմումներով համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 3.450.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս գումարը չի փոխանցել այդ անձանց և յուրացման եղանակով հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար: Այդ կերպ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դրանից բացի, Մ. Դ.-ն, ի պաշոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, շահադիտական նպատակով 2014թ. հուլիսի 29-ին, սեպտեմբերի 4-ին և դեկտեմբերի 15-ին, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով՝ ավագանու երեք անդամների տվյալներով կայացրել է համայնքապատկան հողամասն աճուրդային կարգով վաճառելու,

 ինչպես նաև համայնքային բյուջեի եկամտային մասի փոփոխություններ կատարելու և համայնքի ղեկավարի վարձատրության չափը փոխելու վերաբերյալ կեղծ որոշումներ: Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է որ այդ որոշումների կայացման օրերին տվյալ անձանցից 2-ը բացակայել են հանրապետությունից, իսկ երրորդն ընդհանրապես չի մասնակցել ավագանու նիստերին, և կեղծվել են նրանց ստորագրությունները:

Նշված արարքները կատարելու վերաբերյալ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. հոկտեմբերի 21-ին Մ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում` իր աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կարող է խոչընդոտել քննությանը՝ 2021թ. հոկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կոմղից, դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավար Մխիթար Դանիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, որն ուղարկել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այն հաստատելու հարցը քննարկելու համար:

Դատարանը 2021թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ. Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։

 Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ