News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին N զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել է վաշտային  մարտավարական զորավարժություն։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զբաղեցնելով նախորոշված շրջանները, անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ՝ հաշվի առնելով  ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։ Զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողությունների շնորհիվ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են։

Ղեկավարությունը բարձր է գնահատել զորավարժությանը մասնակցած հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու հմտությունները և անձնակազմի պատրաստվածության մակարդակը։

Տպել
Ամենաշատ