News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետությունը պետք է փոխհատուցի  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար։  Այս մասին «Հայելիի» հետ զրույցում ասել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Քանի որ դատարանները միշտ շեշտել են, որ կալանքը պայմանավորված է 300.1 հոդվածով։ Նախնական  փուլում մեղադրանքը միայն այս հոդվածով էր։ Եթե միայն դատախազներն ու քննիչները ժամանակին հասկանային հոդվածի սահմանադրականության հարցը, բայց դա չարեցին։ Եթե ​​այն ժամանակ այս մեղադրանքը չլիներ, ապա պարոն Քոչարյանը չէր կալանավորվի։ Երբ Սիլվա Համբարձումյանին առնչվող մեղադրանքը հայտնվեց, դատարաններն անընդհատ շեշտում էին, որ կալանավորման պատճառը 300.1 հոդվածն է։ Ուստի, հիմք ընդունելով դատարանի որոշումը՝ պետությունը պետք է փաստի, որ պարոն Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինի մեղադրանքով։ Պետությունը պետք է ճանաչի պարոն Քոչարյանի իրավունքները եւ փոխհատուցի։ Թե ինչ ծավալով կլինի այդ փոխհատուցումը եւ ինչպես կվարվի պարոն Քոչարյանը դրա հետ, նա կորոշի»,-ասաց փաստաբանը։

Խոսելով գրավի մասին՝ փաստաբանն ընդգծեց, որ այս խափանման միջոցը կիրառվել է, թեեւ բոլորին պարզ էր, որ Քոչարյանը թաքնվելու մտադրություն չունի, ինչի մասին վկայում են նրա բազաթիվ այցերը Մոսկվա, իսկ ամենակարեւորը՝ դատավարության ամենասկզբում ինքնակամ ժամանումը։ «Գրավի նման մեծ չափը սահմանվեց նաեւ հաշվի առնելով 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը։ Այժմ այս հոդվածով մեղադրանքներ չկան, սակայն գրավի չափը չեն փոխում։ Անհնար է որեւէ սթափ բացատրություն գտնել։ Պարզապես չեն ուզում ու չեն փոխում: Որովհետեւ ինչ-որ մեկն ասել է, որ չանեն դա: Բայց աստիճանաբար ամեն ինչ իր տեղը կընկնի։ Կհաստատվի, որ խափանման միջոցներ ընդհանրապես չպետք է լինեն, առավել եւս՝ 2 մլրդ դրամի չափով»,- ընդգծեց Ալումյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել։ «Ցավով եմ արձանագրում, որ անարդարությունը, որին ականատես եղանք ավելի քան երեք տարի, եւ մեխանիզմները, որոնք ներդրվել են դատական համակարգն ավելի հնազանդ դարձնելու համար, այս ամենը կշրջվի նրանց դեմ, ովքեր դա արել են»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ