News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոնդուրասի նախկին առաջին տիկին Սիոմարա Կաստրոն կդառնա առաջին կինը, ով կղեկավարի երկիրը. նրա գլխավոր հակառակորդը պաշտոնապես ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում, հայտնել է Reuters-ը։

Նշվում է, որ իշխող պահպանողական Ազգային կուսակցությունը ընդունել է իր թեկնածու Նասրի Ասֆուրայի պարտությունը՝ չնայած ձայների շարունակվող հաշվարկին: Ըստ նախնական տվյալների՝ ձախակողմյան թեկնածու Կաստրոն հավաքում է 53.4 տոկոս, իսկ նրա մրցակիցը՝ 34.1 տոկոս։ Ավելի վաղ Կաստրոյին շնորհավորել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել նրա հետ։

Կաստրոն Հոնդուրասի առաջին տիկինն էր 2006-2009 թվականներին՝ իր ամուսնու՝ Մանուել Սելայայի օրոք, ով հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ