News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինժեներները մշակում են լուսացույց, որը մեղմացնում է բախման կինետիկ էներգիան։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Հարավային Ավստրալիայի համալսարանի կայքում։

640 000 ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծը, որը մասամբ ֆինանսավորվում է Innovative Manufacturing CRC-ի կողմից, կօգտագործի ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում IAS ընկերության փորձը եւ Հարավային Ավստրալիայի համալսարանի ինժեներական մշակումները: Արդյունքում պետք է ստացվեն լուսացույցներ, որոնք վթարի դեպքում կարող են կլանել հարվածը՝ փրկելով հետիոտների եւ վարորդների կյանքը՝ միաժամանակ մնալով չվնասված եւ աշխատունակ:

«Բարելավված կառուցվածքի եւ ազդեցությունները կլանող նյութերի կիրառման շնորհիվ այս լուսացույցները չեն ճկվի հարվածից, այլ պարզապես մի փոքր անկյան տակ կթեքվեն՝ կանգնեցնելով չկառավարվող մեքենան: Այժմ գոյություն ունեցող լուսացույցներն իրենցից ներկայացնում են կոշտ պողպատե կառուցվածքներ, որոնք մեքենաների հետ բախվելիս մահացու վնասվածքներ են պատճառում հետիոտներին եւ վարորդներին, ասում է նախագծի ղեկավար Մուհամմեդ Ուդինը: «Մարդկային կյանքերը, այնուամենայնիվ, անգին են, եւ, բացի այդ, լուսացույցները նորոգելը շատ թանկ արժե»:

Նախագծի հեղինակների խոսքով՝ այն կավարտվի 12 ամսվա ընթացքում, իսկ շահագործման կհանձնվի մինչեւ 2023 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ