News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, չորեքշաբթի հերքել է տեղեկությունն այն մասին, որ աֆղանա-իրանական սահմանին բախումների հետեւանքով «Թալիբան» շարժման ուժերը իրանական մի քանի հսկիչ անցակետեր են գրավել։

Հաղորդվում է, որ իրանական ուժերն այս պահին լիովին վերահսկում են սահմանը։

Թալիբների եւ Իրանի զինված ուժերի միջեւ փոխհրաձգության պատճառը սահմանային գծի մասին աֆղանական կողմի թյուրընբռնումն է եղել, նշում է գործակալությունը։

Նշվում է, որ մի քանի տարի առաջ մաքսանենգների դեմ պայքարելու համար Աֆղանստանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ Իրանի տարածքում պատեր են կառուցվել։ Իրանցի ֆերմերները չորեքշաբթի այդ պատերի այն կողմն են անցել՝ մնալով իսլամական հանրապետության տարածքում։

Միաժամանակ թալիբները դա սխալմամբ պետական սահմանի խախտում են համարել եւ կրակ են բացել։ Դրանից հետո իրանցի սահմանապահների հետ փոխհրաձգություն է սկսվել։

Աֆղանստանի մամուլի հրապարակումների համաձայն՝ սահմանին զինված բախումները սկսվել են տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում։ Բախումների ժամանակ կողմերը հրաձգային զենք եւ հրետանի են կիրառել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ