News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վանաձոր քաղաքում անսպասելի ձյուն է եկել, ինչի հետևանքով փողոցներն ու մայթերն անանցանելի են դարձել, իսկ քաղաքում տեղական իշխանությունները  չեն մտածում ձյունը մաքրելու կամ աղ լցնելու մասին, հայտնում է Yerevan.today-ը։

«Բազմաթիվ քաղաքացիներ ֆեյսբուքյան գրառումներով են արդեն փորձում գտնել իշխանականներին, որ պահանջեն գոնե մաքրել քաղաքը։

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, ով ընդամենը մեկ ամիս է ինչ նշանակվել է այդ պաշտոնին, ոչինչ չի անում։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ  ՔՊ թեկնածուն է, ով զբաղված է ավելի կարևոր գործով՝ քարոզարշավ է իրականացնում՝ խոստանալով բարեկարգ ու մաքուր քաղաք, այն պայմաններում, երբ այժմ ձյուն մաքրող չկա»,- հայտնում է աղբյուրը։

Տպել
Ամենաշատ