News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան նվազում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի` որպես «անվտանգ» ներդրումների այլընտրանքային օբյեկտի եկամտաբերության բարձրացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.41 տոկոսով կամ 7.55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1776.85 դոլարի: Արծաթի` մարտ ամսվա ֆյուչերսները թանկացել են 0.04 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 22.352 դոլարի։

Հինգշաբթի առավոտյան ոսկու շուկայում բացասական դինամիկա է նկատվում, ներդրողներն ուշադրություն են հրավիրել ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի վրա։ ԱՄՆ-ի 10-ամյա US Treasuries-ի եկամտաբերությունը բարձրացել է մինչեւ 1.441 տոկոս` նախորդ փակման 1.421 տոկոսի համեմատ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ