News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:

Այսպիսով, չնայած Հալեպում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումների և դժվարությունների, Հայաստանի հումանիտար առաքելության խումբը բարձր մակարդակով շարունակում է իրականացնել իր աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել