News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

«Պահեստազորի սպաների» շարժումը դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալության կապակցությամբ, ասված է շարժման հայտարարության մեջ։

«Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։ Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ հերթական հայրենավեր մարդուն և քաղաքացուն, հրամանատար՝ Աշոտ Մինասյանին։

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել, ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ