News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կամբոջայի կառավարության ղեկավար Հուն Սենը թագավորության վարչապետի պաշտոնի իրավահաջորդի թեկնածու է հայտարարել իր ավագ որդուն` Հուն Մանեթին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Phnom Penh Post-ը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ սատարում եմ իմ որդուն, ով իմ իրավահաջորդը կդառնա վարչապետի պաշտոնում, բայց` միայն ընտրությունների միջոցով եւ ոչ այլ կերպ»,- ասել է Հուն Սենը։ Ընդ որում, նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է իր որդին մասնակցելու ընտրություններին։

Հուն Սենը առաջատարներից մեկն է քաղաքական երկարակյացների շրջանում։ Այժմ նա 23 տարի շարունակ զբաղեցնում է Կամբոջայի Թագավորության վարչապետի պաշտոնը։ Նրա որդի Հուն Մանեթը Կամբոջայի թագավորական զինված ուժերի գեներալ-լեյտենանտ է։

2018 թվականի սեպտեմբերին Կամբոջայի 6-րդ գումարման Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), որում իշխող Կամբոջայի ժողովրդական կուսակցությունը ստացել է բոլոր 125 տեղերը, Հուն Սենին որպես նոր կառավարության ղեկավար ընտրեց։ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հուլիսին։ Վարչապետն ընտրվում է խորհրդարանի ձայների մեծամասնությամբ՝ նախքան երդման արարողությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ