News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շուրջ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը տեղի ունեցող և ստարտափ էկոհամակարգը սատարող SSSholidays միջոցառմանը:

Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի կողմից, որը SSSholidays-ի գլխավոր հովանավորն է:

«Team Telecom Armenia-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիական միջոցառումների կայացմանը և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր ստարտափներին և ընդգծել, որ այս միջոցառումը ոչ միայն մրցանակ կամ ներդրում ստանալու հարթակ է, այլ նաև կրթվելու, զարգանալու և հաջողակ ձեռներեցների փորձը սեփական բիզնես գաղափարներում ներդնելու հիանալի հնարավորություն», - նշել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միջոցառման  կազմակերպիչ Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանի խոսքով «Ի տարբերություն Սևան Ստարտափ Սամմիթի՝ SSSholidays-ը նոր ձևաչափ է: Ընկերության հիմնադիրները մշակել են միջոցառման անցկացման նորացված ֆորմատ, որի ընթացքում հայաստանյան ողջ ստարտափ էկոհամակարգը հնարավորություն կունենա հավաքվել մեկ հարկի տակ: Ստարտափները իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու նաև «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ»։

Մասնակից ստարտափ ընկերությունների գործունեության ոլորտները սահմանափակված չեն։ Միջոցառմանը մասնակցում են ստարտափներ կրիպտոարժույթի, առողջապահական և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տվյալների ավտոմատացման, ֆինանսական տեխնոլոգիաների, կրթության, արվեստի, 3D մոդելավորման և այլ ոլորտներից։

SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ