News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հերթական անգամ անցել է միջազգային հավատարմագրման պարբերեկան գործընթացը՝ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի կողմից (ANAB), ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջներին համապատասխան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

ՊՈԱԿԻ սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ամեն տարի ընդլայնում է ոլորտը որևէ ցուցանիշով կամ ցուցանիշներով և պարբերական գնահատման այս տարի անցկացված գործընթացում ևս լաբորատորիայում որևէ անհամապատասխանության չի գրանցվել:

Տպել
Ամենաշատ