News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ես միշտ բարձրաձայնել եմ, որ այո, կան զինծառայողներ, որոնք ապրում են վարձով, սակայն վարձակալը չի համաձայնում պայմանագիր կնքել, եւ իրենք ստիպված են լինում այլ մարդու հետ պայմանագիր կնքել, դա ներկայացնել ՊՆ որպես վարձակալության փաստաթուղթ եւ դրա հիման վրա ստանալ  փոխհատուցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այսինքն ստացվում է, որ զինծառայողը փաստացի բնակվում է վարձով, բայց ոչ այն հասցեում, որը ներկայացրել է փաստաթուղթ, բայց նրանց այսօր դատում են, այսօր շուրջ 81 զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում միայն նրա համար, որ իրենք ապրում են վարձով: Սա աբսուրդ է»,-ասաց նա՝ հավելելով, որ պատկան մարմինների արձագանքներից հասկացել է, որ իրենք եւս գիտակցում են, որ կա խնդիր, որը պետք է լուծել եւ լուծման տարբերակներ են առաջարկում:

Պատգամավորը տեղեկացրեց, որ այս խնդրի լուծման վերաբերյալ ինքը օրերս հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանում չի լինի որեւէ մեկը, որը կասի՝ գիտե՞ք, էս խնդիրը, որ լուծում ենք, առաջանում է երկրորդ խնդիրը: Կարծում եմ՝ ՀՀ-ում չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառայողներին որևէ իրավունքով կամ արտոնությամբ օժտելը: Մենք իրենց պարտական ենք: Այսօր, երբ նույնիսկ չկա առաջնագիծ, զինծառայողներն անմարդկային պայմաններում իրականացնում են իրենց պարքտը: Նրանք ունեն մեր հոգածության կարիքը: Մենք պարտավոր ենք վարձով ապրող զինծառայողներին փոխհատուցել: Ընդ որում, այդ փոխհատուցման չափն էլ է քիչ, պետք է հասնենք դրա բարձրացմանը, քանի որ բնակարանների վարձակալությունը բարձրացել է»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա հավելեց, որ պետք է արագ բնակարաններ կառուցել զինծառայողների համար եւ ինքը դրա վերաբերյալ ունի մի քանի առաջարկներ:

Նշենք, որ Թագուհի Թովմասյանն առաջարկում էր, որպեսզի այևս զինծառայողն անհրաժեշտություն չունենա վարձակալության պայմանագիր ներկայացնել: Եթե ներկայացում է կադաստրի կոմիտեից տեղեկանք սեփականություն չունենալու, հաշվառում չունենալու վերաբերյալ, դա համարվի բավարար: Այդ դեպքում զինծառայողը հնարավորություն կունենա ստանալ փոխհատուցում, լրացուցիչ քաշքշուկների առաջ չհայտնվի, ստիպված չդառնա օրինախախտ քաղաքացի:

Տպել
Ամենաշատ