News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում իրականացնելու վերաբերյալ իմ առաջարկությունը մերժվեց անթեթեթ պատճառաբանությամբ՝ ասելով, որ դա անհավասար պայմաններ կստեղծի հասարակության տարբեր խավերի միջեւ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ այո, պետք է զինծառայողի հանդեպ այլ վերաբերմունք լինի:

«Ես հիվանդանոցներում տեսնում եմ, որ ուսադիրներով սպան ժամերով, եթե չասեմ՝ օրերով, հերթ են կանգնում: Նրանք 14 օր իրականացնում են իրենց ծառայությունն առաջնագծում, իջնում են, 14 օրվա ընթացքում պետք է իրենց առողջական խնդիրները կարգավորեն, որ նորից հետ գնան առաջնագիծ: Նրանք այդ 14 օրում չեն կարողանում իրենց հարցերը լուծել, որովհետեւ գնում են ՄՌՏ հետազոտության համար հերթագրվելու, իրենց ասում են՝ դու գնա, 10 օրից արի հերթագրվի, որ 40 օրից քո հետազոտությունն իրականացվի: Կամ Սյունիքից եկած զինծառայողը գնում հերթ է կանգնում ու հերթը չի հասնում, մնում է հաջորդ օրը: Ես տեսնում եմ, որ բոլոր հիվանդանոցներում պետպատվերով սպասարկվող քաղաքացիների, առավելեւս զինծառայողների նկատմամբ չկա հատուկ վերաբերմունք: Նրանք առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում վճարունակ քաղաքացիների նկատմամբ: Այսինքն, ով վճարում է, նա պետք է առանց հերթի մտնի, իսկ պետպատվերը թող սպասի: Իշխանությունն ասում է՝ բոլոր քաղաքացիները հավասար են, ես էլ ասում են՝ ոչ, զինծառայողը պետք է լինի արտոնյալ»,-ասաց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ