News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին ժամը 07:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից։

Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ օգնություն կայան փակ բաժնետիրական ընկերություններին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է հայ, ով ԱՄՆ քաղաքացի է
Խաչատուրյանի խոսքով՝ ինքն ԱՄՆ-ից Հայաստան էր մեկնում 2021 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ իրեն բերման են ենթարկել Շերեմետեւո ․․․
Արտաշիսյան փողոցում գազատարին բախված մեքենայի վարորդի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ...
Կոտայքում Mercedes-ը մոտ 80 մետրից ընկել, բախվել է քարերին և հայտնվել անդունդում. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կոտայքի մարզում, հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը…
Մալայզիայում ջրհեղեղի վնասը 1.46 միլիարդ դոլար է գնահատվել
Դեկտեմբերի կեսերին եւ հունվարի սկզբին մի քանի նահանգներում անսովոր հորդառատ անձրեւների հետեւանքով տասնյակ մարդիկ մահացան, ավելի քան 120.000 մարդ տեղահանվեց...
Խոշոր հրդեհի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 76–ամյա քաղաքացին օրեր անց մահացել է
Փրկարարները շենքից տարահանել էին 28 քաղաքացու, բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր...
Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա ծառին. զոհվածին և 3 վիրավորներին դուրս են բերել փրկարարները
Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի,...
Ամենաշատ