News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել  «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց  չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

 Նախագիծն ու դրա հիմնավորումը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:

 

Տպել
Ամենաշատ