News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը օգտատերերին զգուշացրել է, որ Հայաստանում մեծ թվով «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» հաշիվներ են կոտրվում։ Փորձագետը հուշել է՝ ինչպես է պետք վարվել սեփական պրոֆիլներն անվտանգ պահելու համար։ Նա հորդորել է լուրջ մոտենալ հարցին։

«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա։

Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդը կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել «Ինստագրամում» ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։

Դպրոցական երեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում՝ բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․

Կոտրված հաշիվը հետ բերելը շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։

Մի՛ մուտքագրեք ձեր գաղտնաբառն՝ ամեն անհայտ հղումով։ Մի՛ մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի՛ հավատացեք, որ բան եք շահել։ Մի՛ հավատացեք ամեն մի վախենալու նամակի՝ իբր «Ֆեյսբուքից» կամ «Ինստագրամից»։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվա՞ր է․ լուրջ, չեմ հասկանում։

Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ Ու հույս չունենաք, որ փողով ինչ֊որ «բարի» հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։

«Ֆեյսբուքը» վերականգնելու համար․ 

«Ինստագրամը» վերականգնելու համար...», - գրել է Սամվել Մարտիրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խնդիրը լուծվել է և ինտերնետ կապը վերականգնվել է. Բիլայն Արմենիա
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար և ևս մեկ անգամ հայցում ենք ձեր…
Microsoft-ը շտկել է Windows 11-ի նոր բետա տարբերակի նախկին սխալներն ու թերությունները
Հարկ է նշել, որ նկարագրված սխալի պատճառով շատ օգտատերեր չէին կարողանում մուտք գործել տարբեր ծրագրեր...
Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից. Բիլայն
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության…
TechCrunch. մետատիեզերքը կլցվի «էլֆերով»
Մետատիեզերքի ամենավտանգավոր մասը՝ ծրագրերի կողմից կառավարվող արհեստական ​​գործակալներ․․․
Բացահայվել է հանովի ծալվող էկրանով նոութբուք
Հարավկորեական Samsung ընկերությունը պատենտավորել է հանովի էկրանով նոութբուք...
ԱՄԷ-ում կատարել են թռչող էլեկտրամեքենայի նախատիպի առաջին թեստավորումները
Ցանցում հայտնվել է թռչող «հիպերքարի» թեստերի տեսանյութը...
Ֆոտոռեպորտաժներ