News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը խոսվել է երկրում տիրող իրավիճակի, առկա ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին: Այդ համատեքստում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իրենց նկատառումներն ու մոտեցումները, ինչպես նաև կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը:

Անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այդ համատեքստում ընդգծվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու հավասարակշռված կառավարման համակարգ, հակակշիռների ու զսպումների գործուն մեխանիզմներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ