News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երեւանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Azeri-ն։

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղությունը բխում է հենց Հայաստանի շահերից։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է նաեւ, որ Բաքուն դրական է գնահատում նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

«Եզրափակիչ հայտարարության մեջ նշված կարծիքները, ինչպես նաեւ քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մեր նպատակների իրականացման դրական դինամիկա կա։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը պետք է լիովին գիտակցի տարածաշրջանում փոխված աշխարհաքաղաքական իրականությունը»,- ասել է Հաջիևը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ