News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները:

Շարժման հայտարարության մեջ ասվում է. «2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

-  թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը:

Նույն հայտարարությամբ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին շտապ հավաք է հրավիրվել Երևանի Հանրապետության հրապարակում:

Նոյեմբերի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Երևանում տեղի են ունեցել հանրահավաքներ և երթեր:

26.11.2021թ. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ:

Հայտարարության մեջ ստորագրող կողմերը հիմնվել են երեք պետությունների 09.11.2020թ. հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են, այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել հայկական ուժերի զբաղեցրած ուժերի դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք, ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք, նոյեմբերին առաջնագծում հայորդիներ են զոհվել, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Արցախի կարգավիճակի հարցի վիժեցմանը:

Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջը՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի ապազգային գործունեությունը: Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է, քանի որ վերջինս ի խախտումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականության 2018-2021թթ. ընթացքում չի հետևել Սահմանադրության պահպանմանը և չի կատարել պետության գլխի իր՝ համապետական և համազգային շահերի պաշտպանության հիմնական գործառույթը:

Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են ոտքով ուխտագնացություն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանուն ազգի համախմբման՝ առանց քաղաքական կոչերի:

Նոյեմբերի 29-ին Երևանում կրկին տեղի է ունեցել հանրահավաք:

Հանրահավաքների ընթացքում, Ազատագրական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհների բացումը Ադրբեջանի հետ առանց անվտանգության հարցի նախապես լուծման վտանգ է ներկայացնելու Հայաստանի ժողովրդի համար:

Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ՝

Շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջների շուրջ.

Ազատագրական շարժումը վերկուսակցական շարժում է և պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միավորների, մասնագիտական համայնքների և անհատների հետ.

Շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպես նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

Ազատագրական շարժման պատասխանատուներ՝

Նաիրի Հոխիկյան- հեռուստամեկնաբան

Արա Զոհրաբյան- փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու

Վազգեն Պետրոսյան- թուրքագետ, քաղաքական մեկնաբան

Վահագն Չախալյան- իրավապաշտպան

Անդրանիկ Մարգարյան- հանրային կառավարման մասնագետ

Գագիկ Հարությունյան- դերասան

Սևակ Հակոբյան- քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող

Հայկ Սահակյան- փաստաբան

և այլք

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ