News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» և «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդ» հասարական կազմակերպությունները հուշագիր ստորագրեցին հայրենիքը ճգնաժամից դուրս բերելու համար միաբանված գործելու, ոլորտային ծրագրեր ու համապարփակ ռազմավարություն մշակելու, պետությունը կայունացնելու ու զարգացնելու, արտաքին ու ներքին անվտանգությունն ապահովելու համար գործնական քայլեր իրականացնելու, ազատ, արժանապատիվ հասարակություն և հայրենասեր քաղաքացի ունենալու, առաջնային նշանակության մի շարք այլ հարցերի շուրջ:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հուշագիրը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ելակետ են ընդունում դրանում արձանագրված մտքերը, աշխատանքային ուղղությունները:

Հուշագրի ստորագրումից դուրս կողմերն անդրադարձել են  երդվյալ ազատամարտիկ, լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի /Աշոտ Երկաթ/ երեկ իրականացված կալանավորմանը, խստորեն դատապարտել այն:  Ակնհայտ է, որ դատական համակարգի խաթարված անկախության պայմաններում իշխանությունների կողմից գնալով ուժեղացվում են ռեպրեսիվ գործողությունները  քաղաքական այլակարծություն  ունեցողների նկատմամբ, երկրի համար ճակատագրական այս ժամանակահատվածում լուրջ հարված է հասցվում  ազգային դիմադրողականությանը:

Կողմերը խստորեն դատապարտում են ռեպրեսիաների միջոցով քաղաքական այլակարծությունը լռեցնելու փորձերը: Դրանք վկայում են, որ երկրում ակնհայտորեն խաթարված է դատական համակարգի անկախությունը, հարուցված քրեական գործերով անհիմն կալանավորվում են իշխանություններին հակադրվող, իշխանություններից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող անձինք: Ամենավերջին դրսևորումն երեկ  էր, երդվյալ ազատամարտիկ, լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին /Աշոտ Երկաթ/ ազատազրկումով:

Տպել
Ամենաշատ