News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ լքում է իշխող Կանաչներ կուսակցության նախագահի պաշտոնն ու հեռանում է քաղաքականությունից։

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ տարբեր պաշտոններում եւ կառավարությունում գտնվելու տասը տարիների ընթացքում ինքը շատ բան է սովորել եւ շնորհակալ է այդ ժամանակի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վաղը ես կուսակցության նիստ կհրավիրեմ եւ կփոխանցեմ կուսակցության նախագահի իմ լիազորությունները»,-ասել է Կուրցը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհրաժարվի բոլոր քաղաքական գործառույթներից։ 

Կուրցը նաեւ հայտարարել է, որ «նոր էջ է բացում իր կյանքում»։

Kronen Zeitung թերթի տվյալներով՝ Կուրցն այս որոշումը կայացրել է որդու ծնվելուց հետո։

Կուրցը լքել էր Ավստրիայի կանցլերի պաշտոնը 2021 թվականի հոկտեմբերին՝ նրա նկատմամբ շարունակվող հետաքննության պատճառով։ Նա մեղադրվում էր կաշառակերությանը նպաստելու եւ վստահությունը չարաշահելու մեջ։ Հետաքննությունը կարծում է, որ նա ներգրավված է եղել իր քաղաքական կուսակցության օգտին կատարված կանխակալ սոցհարցումների եւ տեղեկատվական նյութերի ենթադրյալ ֆինանսավորման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ