News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ձերբակալվում են մարդիկ, որոնք կարող են երկրի պաշտպանությունը պատշաճ կազմակերպել եւ հասարակությանը պաշտպանել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ի աջակցություն «Սիսիական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի կազմակերպված ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ռազմական փորձագետ Գեւորգ Գեւորգյանը։

«Բոլորիս պահանջն է, որ այս ազգադավները վերացնեն այս անհեթեթ ձերբակալությունները։ Եթե ուզում եք ձերբակալել, ձերբակալեք թուրք ագրեսորներին, նրանց, որոնք մտել են մեր սուվերեն տարածք։ Մի ձերբակալեք այն մարդկանց, որոնք իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար։ Մարդկանց, որոնք հաղթել են եւ ձեզ տվել են հայրենիք։ Դուք մտածում եք, որ այդ մարդիկ պետք է խուսափե՞ն ձեր պատասխանատվությունից։ Թուրքի գյուլից չի խուսափել Աշոտ Մինասյանը, թուրքի փսլինքի՞ց պետք է խուսափի։ Չե՞ք ամաչում, ի՞նչ եք անում։ Դուք կալանքի տակ եք պահում այն բոլոր մարդկանց, որոնք երկրի համար պատասխանատու են։ Աշոտ Մինասյանի համար եք ասում իբրեւ թե ռազմական հեղաշրջման փորձ էր ցանկանում անել, բա Արմեն Չարչյանին ինչո՞ւ եք ձերբակալում, որովհետեւ ինքն էլ բուժո՞ւմ է»,- նշեց նա։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ