News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աբսուրդի թատրոնը շարունակվում է, դատարանը վերածել են արդեն մեծ տոնավաճառի. Երեւի խնամիների համբավը մեկը մյուսին հանգիստ չի տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատաքննությունը:

Նրա խոսքով, սա Սյունիքի համայնքապետերի դեմ հետապնդումների շղթայի մի մասն է. «Ես կասկած չունեմ, Սյունիքի հետ կապված պատրաստվում է ինչ-որ գործընթաց եւ կալանքի են վերցվում այն մարդիկ, որոնք համբավ ու հեղինակություն ունեն եւ կարող են եղանակ փոխել Սյունիքում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ