News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս մարդիկ հարվածի սլաքն առաջին հերթին ուղղում են նրանց նկատմամբ, որոնք արյուն են տվել այս երկրի համար, երկիր են ստեղծել, և այս մարդկանց գլխավոր մեղքը դրանում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ի աջակցություն «Սիսիական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի կազմակերպված ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

«Աշոտ Երկաթին ամենամեծ ցանկությամբ ձերբակալման սանցիա կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև նրանց համար կարող է դիտվել որպես թշնամի, մեզ համար նա երկրապահ է։ Աշոտ Մինասյանը տարել է սրտի վեց վիրահատություն, թոքից հեռացրել են բեկոր։ Աշոտ Մինասյանն իր որդու հետ գնացել էր կռվելու վերջին հրահրված պատերազմում։

Երբ իր զավակը շրջապատման մեջ ընկավ, մարդն ասաց, որ ինքը լուրջ զինվորական հանձնարարություն պետք է կատարի, և իր զավակը պետք է ճեղքի շրջափակումը։ Բարեբախտաբար, հաջողվեց դա անել։ Այս արժեքավոր մարդուն մենք կալանավորում ենք, ո՞ւմ ենք թողնում այս երկիրը պահելու»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ