News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի անգամ «Թոնի» է անվանել, փոխանցում է  ՌԻԱ Նովոստին։

Հանդիպումը կայացել է Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակում։ «Այսօր մենք բոլորս՝ ես եւ Թոնին, վերահաստատեցինք մեր հավատարմությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին»,-ասել է Լավրովը։ Դրանից հետո նա Բլինքենին մի քանի անգամ «Թոնի» է անվանել։

Սա երկու երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն է մեկ տարվա ընթացքում։ Առաջինը տեղի է ունեցել մայիսին Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ