News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Իսրայելը համաշխարհային տերություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի հետ միջուկային բանակցությունները՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը սկսել է հարստացված ուրան արտադրել՝ օգտագործելով ավելի կատարելագործված ցենտրիֆուգներ, հաղորդում է Reuters-ը:

«Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես բանակցային մարտավարություն, եւ դրան պետք է պատասխանել՝ անհապաղ դադարեցնելով բանակցությունները եւ կոշտ քայլեր ձեռնարկելով»,-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։

Նշվում է, որ Բենեթը Բլինքենին պատմել է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հետ կապված իր առարկությունների մասին։ 

Իսրայելական YNet լրատվական կայքին տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը, որն է՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ «Չեմ կարծում, որ մենք մենակ ենք։ Կրկնում եմ՝ Իրանի վրա հարձակումը տարբերակ է, սակայն այն չպետք է լինի առաջինը»,-ասել է Հանցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ԱԳՆ-ն չի բացառում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնության գալը
«Սակայն այդ հարցը միջուկային գործարքից առանձին պետք է քննարկվի...
Իրանում հայտարարել են, որ Հարավային Կորեան ապասառեցրել է Թեհրանի ակտիվների միայն մի փոքր մասը
«Ցավոք, Հարավային Կորեայի պարտքն Իրանին դեռ վճարված չէ...
Վիեննայում Իրանի հետ միջուկային բանակցություններն ընթանում են ճիշտ հունով. ԵՄ-ում աղբյուր
Անհավանական սխալ կլինի, եթե ժամկետների պատճառով մենք չստանանք լավ որոշում...
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը
Բլինքենը լրագրողներին ասել է, որ գործարքը օրինակ է այն բանի, թե ինչպես․․․
Ֆրանսիա. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն իմաստ չունեն առանց հեռանկարի
«Այլեւս բանակցություններն իմաստ չունեն, եթե դրանք առաջընթաց չեն գրանցում, եւ ուստի պատժամիջոցները չեն չեղարկվի․․․
Ռայիսի. Չնայած Իրանը ցանկանում է հասնել պատժամիջոցների հանմանը, նրան այլեւս չի անհանգստացնում նավթի վաճառքը
Իրանի իշխանություններին այլեւս չի անհանգստացնում նավթի վաճառքը...
Ֆոտոռեպորտաժներ