News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  ԼՂՀ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Նա, մասնավոերապես, նշել է.

«Հիմա հարց.

150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եք:

Խոսքս այն ակտիվիստների մասին է որոնք իրենց ճղում էին 2013-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացման համար:

Ակամայից հիշեցի մի շատ ակտուալ անեկդոտ.

Վարչապետներից մեկը Գյումրիում ելույթ ունենալիս ասում է՝ «ժողովուրդ մենք լավ ենք ապրելու», գյումրեցիներից մեկը տեղից գոռում է՝ հբը մենք:

Ասեմ իմացեք՝ այս անեկդոտը հենց իրանք էլ հորինել են:

Ժողովրդի «Ապագա» կյանքը միայն վատանում է, լավանում է միայն իշխանության եկածների ապագան, «ապագա կա, կա ապագա», հբը ժողովրդի ապագան ե՞րբ կուգա:

Հ.Գ. Անցած 10 ամիսների ընթացքում ապագա ունեցող ՀԱՅՐԵՆԻՔԻՑ լքել է ու ետ չի վերադարձել, շուրջ 84000 ապագա փնտրող մարդ»։

Նախկին պատգամավորը գրառմնաը կցել է նաև այդ հայտնիների լուսանկարներ։ Ի դեպ, հայտնիներից մեկը՝ Լուլուն արդեն պատգամավոր է, Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապետ, «Կենտրոն»-ի Պետոն՝ լավ աշխատանք ունի Հանրային հեռուստաընկերությունում»:

Տպել
Ամենաշատ