News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

2021 թվականի դեկտեմբերի 6-ից 12-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա նահանգում կկայանա Seaside Startup Summit նախագիծը, որը կկազմակերպվի նոր՝ «SSSholidays» ձևաչափով։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տարբեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, աջակցություն կցուցաբերի միջոցառման կազմակերպիչներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս միջոցառումը լուրջ հնարավորություն է ընձեռում հայ գործարարներին ընդլայնելու իրենց գործնական շրջանակները թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛ ՀՀ ողջ էկոհամակարգի շրջանում։ Այն նաև շատ կարևոր է ՀՀ և ԱՄԷ բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Միջոցառման շրջանակում շուրջ 20 ստարտափ թիմեր կանցնեն հատուկ մշակված կրթական ծրագիր և կմասնակցեն մրցույթի, որի մրցանակային ֆոնդը կազմում է $10.000:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև մասնակիցների այցելություն Էքսպո 2020 Դուբայ  ցուցահանդես։ Ստարտափ Արմենիա հիմնադրամը ցուցահանդեսի հայկական տաղավարի հետ միասին կկազմակերպի հայկական ստարտափների նախաներկայացում, որը կանցկացվի SSSholidays-ի շրջանակներում Expo 2020 Dubai ցուցահանդեսի «Opportunity District»-ում։

Ստարտափ Արմենիա հիմնադրամը 2016 թվականից ի վեր կազմակերպում է Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա նախագիծը։ 2018 թվականին նախագիծը ստացավ միջազգային համբավ և առաջին անգամ անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և այնուհետև Հնդկաստանում՝ Seaside Startup Summit անվան ներքո։ Այս տարիների ընթացքում «SSS»-ը հյուրընկալել է ավելի քան 25 000 մասնակից աշխարհի 90 երկրից: Նախագծի մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 350 000 ԱՄՆ դոլար, իսկ միջոցառումների ընթացքում կատարված ներդրումները գերազանցել են 4 միլիոն ԱՄՆ դոլարը։ Գործունեության 5 տարիների ընթացքում միջոցառումը լուրջ դերակատարում է ունեցել մեր երկրում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն յուրահատուկ դեր ունի Սփյուռքում ստարտափ ոլորտում հաջողված մեր հայրենակիցների և տեղական էկոհամակարգի միջև կապերի ձևավորման և զարգացման գործընթացում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը մեծացնում է սուբվենցիաների չափը. ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ բնակավայրերը
Առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ բնակավայրերը, ներառվել են նաև պետական...
ՊԵԿ-ը տեսահոլովակ է պատրաստել. ինչպես օգտվել հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման էլեկտրոնային հարթակից
ՊԵԿ-ի պատրաստած անիմացիոն տեսահոլովակում ներկայացված են եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի...
Գործարարների հետ քննարկվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի»...
Արդեն 13 տարի երկրում գործում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2021թ-ին շարունակել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը...
Դոլարն ու եվրոն էժանացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»
2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ...
Ֆոտոռեպորտաժներ