News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Երևանում տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության›› ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները. երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում» կլոր սեղան քննարկումները:

Քննարկումների նպատակն էր գնահատել ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության ձեռքբերումները, երիտասարդական քաղաքականության ներկա իրավիճակը և մեկնարկել ապագային միտված ծրագրերը, համատեղել ջանքերը՝ խթանելու երիտասարդների նշանակալից մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, զբաղունակությունը երիտասարդության շրջանում, սոցիալական ձեռներեցությունը:

Երկօրյա հանդիպումների ընթացքում (նոյեմբերի 29-ից 30-ը) քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա շեշտադրել է երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում Եվրոպական միության փորձագիտական աջակցությունը և կարևորել այդ քաղաքականության իրականացման համատեքստում ԵՄ-ի կողմից երիտասարդական բազմաթիվ ծրագրերի իրականացումը «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության», ինչպես նաև ԵՄ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են՝ «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի», «Էրազմուս+» և այլն: Փոխնախարարը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ հրավիրյալ փորձագետներին, որոնք Հայաստան էին ժամանել՝ կազմակերպելու «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի երկրորդ շրջափուլն ամփոփող երկօրյա աշխատաժողովը՝ ուղղված արդյունքների ամփոփմանը և երրորդ շրջափուլի առաջնահերթությունների ուղենշմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում երիտասարդական քաղաքականության շրջանակում երիտասարդության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Մասնավորապես կարևորվել են մարզային երիտասարդական միջավայրերի ստեղծումը, միջոլորտային ցանցային համագործակցության հաստատումն ու հարակից ոլորտների ռազմավարություններում և քաղաքականություններում երիտասարդական առաջնահերթությունների շեշտադրումը: Երիտասարդական արդյունավետ պետական քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ են պետական կառույցների սերտ համագործակցությունը և հանձնառությունը՝ համատեղ իրականացնելու երիտասարդական ոլորտում պետության ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են անվտանգության սրընթաց փոփոխվող պայմաններում անհատի, հասարակության և պետության կայուն զարգացման, պետության հավակնոտ, երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործման հնարավորությունների ստեղծմանը։

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության. երիտասարդության ներգրավման ճանապարհային քարտեզը» ծրագրի շրջանակում՝ «Հայ երիտասարդ երիտասարդություն» ՀԿ-ի համակազմակերպմամբ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի շուրջ լարվածությունը
ԵՄ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «ազդեցության գոտի» հասկացությունը տեղ չունի 21-րդ դարում…
ԵՄ-ն պատրաստ է «նախկինում չտեսնված» տնտեսական պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ
«Իմանալով Ռուսաստանի մարտավարությունը՝ ես վստահ եմ, որ նրանց նպատակներից մեկն Արեւմուտքը պառակտելն է»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը․․․
ԵՄ երկրներին հանձնարարվել է նախապատրաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափի ներարկմանը
Այս շաբաթ ԵՄ դեղորայքի կարգավորիչը հայտարարել է, որ խելամիտ կլիներ ներարկել պատվաստանյութի չորրորդ դեղաչափը խիստ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց...
Վարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. Ընդգծվել է ԼՂ խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական...
Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի...
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահության և ԵՄ ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ
ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ...