News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է հայ ժողովրդի ականավոր գործիչ, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 124-րդ տարելիցը, և նրա կերպարի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների սխրանքների կարևորությունը ընդգծվում է նրանով, որ դեկտեմբերյան այս օրը Բաղրամյանի՝ Երևանում տեղակայված հուշարձանի մոտ հավաքվել են պաշտոնյաներ, վետերաններ և շարքային քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ։ Այս մասին ասաց Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, ում հետ Երևանի Ռուսական տունը կազմակերպել էր հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու արարողությունը։

Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 124-ամյակի կապակցությամբ նրա պատվին անվանակոչված Երևանի կենտրոնական պողոտայում գտնվող արձանի մոտ դեկտեմբերի 2-ին ՀՀ Վետերանների միության և Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, զինծառայողներ, դպրոցականներ և ուսանողներ:

«Բաղրամյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, այլև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Նա սերտ կապեր է ունեցել գիտնականների, գրողների, երաժիշտների և շատ ուրիշ հայրենասեր գործիչների հետ։ Հայ ժողովուրդը միշտ հիշելու է մարշալ Բաղրամյանին։ Նման գործիչները ծնվում են 100 տարին մեկ, նրանց հերոսական կերպարը օգնում է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Ոչ ոք ամբողջ Կովկասում Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչումներ չունի, բացի Մարշալ Բաղրամյանից և Նելսոն Ստեփանյանից», - ասել է Եսայանը։

Հայրենական մեծ պատերազմի վետերան Հենրիկ Խառատյանի կարծիքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են ողջ հասարակության համար։

«Կարևոր է, որ այսօր այստեղ են հավաքավել նաև մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսին։ Հուսով եմ, որ այստեղ հավաքված վետերանները կմասնակցեն Մարշալի ծննդյան 125-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նույնպես։ Բոլորս արդեն 90 տարեկան ենք, իսկ երկու օրից կլրանա իմ 105-ամյակը, մենք կյանք տեսած մարդիկ ենք, և շատ ենք ուզում տեսնել ու լսել, թե ինչպես են երիտասարդները գնահատում և հիշում իրենց հայրերի ու պապերի սխրանքները։ Իսկապես, շատ կարևոր է հիշել Բաղրամյանի և բոլոր հերոսների սխրագործությունները։ Թող երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը շարունակի մնալ մեր պետությունների և ժողովուրդների առաջնահերթությունների շարքում», - ասաց Խառատյանը։

Հիշեցնենք, որ մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս է, ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ