News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Փարիզի արքեպիսկոպոսի հրաժարականը այն բանից հետո, երբ վերջինս խոստովանել է 2012 թվականին կնոջ հետ «ոչ միանշանակ» հարաբերություններ ունենալու մասին։

Արքեպիսկոպոս Միշել Ապետին ասել է, որ առաջարկել է հրաժարական տալ՝ «թեմը պառակտումից պաշտպանելու համար, որը շարունակում է կասկածներ եւ վստահության կորուստ առաջացնել»:

Վատիկանի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պապն ընդունել է Ապետիի առաջարկը եւ արքեպիսկոպոսի փոխարեն նշանակել մոնսինյոր Ժորժ Պոնտյեին։

Ապետին, ով ղեկավարում է Փարիզի եկեղեցին 2018 թվականից, Ֆրանցիսկոսին նամակ է ուղարկել՝ առաջարկելով իր հրաժարականը Le Point ամսագրում հրապարակված զեկույցից հետո, ըստ որի նա փոխադարձ համաձայնությամբ ինտիմ հարաբերություններ է ունեցել կնոջ հետ:

Le Point-ի հոդվածում հղում է արվել մի քանի անանուն աղբյուրների, որոնք հայտնել են, որ իրենք տեսել են էլեկտրոնային նամակ, որը Ապետին սխալմամբ ուղարկել է իր քարտուղարին 2012 թվականին: Ապետին հերքել է, որ ինքն է նամակի հեղինակը։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները կուսակրոնության երդում են տալիս: Ենթադրյալ հարաբերությունների ընթացքում Ապետին հոգեւորական է եղել Փարիզի արքեպիսկոպոսարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ